Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երևան-Արմավիր ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. 1 զոհ, 3 վիրավոր / ԼՐԱՑՎԱԾ/

Երևան-Արմավիր ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. 1 զոհ, 3 վիրավոր /
ԼՐԱՑՎԱԾ/

 ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայություն  ժամը 09:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` բախվել են երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից, վթարի հետևանքով կա մեկ զոհ, ևս երեքը վիրավորվել են:

ԼՐԱՑՈՒՄ. Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 7-րդ կիլոմետրին բախվել են երկու «ՎԱԶ-2106» մակինշների ավտոմեքենանաները (վարորդներ՝ 1984 թվականին ծնված Ա. Խ և 1981 թվականին ծնված Ն. Մ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SF 620 պետհամարանիշով  ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ն, ուղևորներ՝ 1986 թվականին ծնված Տ. Խ.-ն և 1976 թվականին ծնված Ա. Ա.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն  և մինչ ԲԿ հասնելը Ա. Ա. -ն ճանապարհին մահացել է: «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LV 159 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ն. Մ.-ն շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am