Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Powerball վիճակախաղի՝ 758 մլն դոլար ջեք-փոթով շահած տոմսը գնվել Է Մասաչուսեթսի նահանգում

Powerball վիճակախաղի՝ 758 մլն դոլար ջեք-փոթով շահած տոմսը գնվել Է Մասաչուսեթսի նահանգում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Powerball վիճակախաղի՝ 758,7 միլիոն դոլար ջեք-փոթով շահած տոմսը գնվել Է Մասաչուսեթսի նահանգում, ստույգ վայրը չի հայտնվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով վիճակախաղի ներկայացուցիչներին: Խաղարկությունից առաջ վաճառված սոսկ մեկ տոմսում են համընկել բոլոր համարները՝ 6, 7, 16, 23, 26, 4, նշել Է գործակալությունը: Վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր շահման տիրոջ անունն առայժմ անհայտ Է:

Powerball-ի խաղարկությունն անցկացվում Է ԱՄՆ-ի 42 նահանգներում, մայրաքաղաքի Կուլումբիայի օկրուգում եւ Վիրգինյան կղզիներում: Powerball վիճակախաղում խոշորագույն ջեք-փոթը՝ 1,6 միլիարդ դոլարի չափով, խաղարկվել Է 2016 թվականի հունվարին, երեք շահած տոմսերը գնվել Էին Ֆլորիդայում, Կալիֆոռնիայում եւ Թենեսիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am