Պաշտոնական

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

1 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 23-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Կազմակերպություն

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում