Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի նախագահը կոչ Է արել բանակին՝ պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին. Yonhap

Հարավային Կորեայի նախագահը կոչ Է արել բանակին՝ պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ Է արել երկրի բանակին եւ ԱՄՆ-ի զինծառայողներին, որոնք մասնակցում են Կորեայի Հանրապետության տարածքում անցկացվող համատեղ զորավարժություններին, պատրաստ լինել ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը:

«Ես ձեզ խնդրում եմ լիովին պատրաստ լինել պաշտպանությանը, եթե Հյուսիսային Կորեան հերթական սադրանքը կատարի զորավարժությունների ժամանակ»,- ասել Է Մուն Չժե Ինն օգոստոսի 23-ին զինվորական հրամանատարական կենտրոն կատարած այցելության ժամանակ:

Կորեական թերակղզու իրադրությունը խիստ լարված Է մնում Փենյանի կողմից հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ կատարել Է բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը սուր արձագանք Է առաջացրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կողմից:

Օգոստոսի 21-ին Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համատեղ իր տարածքում սկսել Է հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 50 հազար հարավկորեացի եւ 17,5 հազար ամերիկացի զինծառայողներ: ԿԺԴՀ-ն վարժանքները համարում Է թշնամական գործողություններ, որոնք սրում են Կորեական թերակղզու իրադրությունը: Սեուլն իր հերթին քանիցս հայտարարել Է, որ վարժական գործողությունները կրում են պաշտպանողական բնույթ եւ ուղղված չեն տարածաշրջանում լարվածության Էսկալացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am