Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը շնորհակալություն Է հայտնել Հայաստանի հրշեջ-փրկարարներին

Վրաստանի նախագահը շնորհակալություն Է հայտնել Հայաստանի հրշեջ-փրկարարներին
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն Է հայտնել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Բելառուսի հրշեջ-փրկարարներին Բորժոմի կիրճում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) հրդեշիջմանը օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարն օգոստոսի 23-ին ժամանել Է հրդեհի գոտի եւ անձամբ ծանոթացել իրադրությանը: Անտառում հրդեհի մարմանը, որը մոլեգնում Է օգոստոսի 20-ից, մասնակցում են վեց ուղղաթիռներ եւ մեկ հատուկ ինքնաթիռ: «Մենք տեսանք՝ որքան շատ անկեղծ բարեկամներ ունի Վրաստանը, որքան շատ անկեղծ բարեկամներ ունեն վրացիները՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, բելառուսներ»,-ասել Է Մարգվելաշվիլին լրագրողներին:

Նախագահը շնորհակալություն Է հայտնել բոլոր երկրներին ցուցաբերած օգնության համար եւ նշել, որ դա շատ ուրախալի Է ու կարեւոր:

Ինչ վերաբերում Է Բորժոմի անտառի իրադրությանը, ապա, նախագահի խոսքով, հրշեջները հաջողությամբ են պայքարում կրակի դեմ: «Ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Այս րոպեներին դուք տեսնում եք, որ կրակը փաստորեն վերացված Է, սակայն շատ ժամանակ Է անհրաժեշտ այս տարածքը մինչեւ վերջ մշակելու համար: Մարդիկ աշխատում են 24-ժամյա ռեժիմով, եւս մեկ անգամ մեծ շնորհակալություն բոլորին»,-հավելել Է պետության ղեկավարը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am