Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այցելել են Հայոց 
ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը նրանք եղել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին: 

Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ի երեկոյան ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները «Գաֆեսճյան» քանդակների պուրակում («Կասկադ» համալիր) կմասնակցեն «Ռեինկարնացիա» խմբի համերգին:

Օգոստոսի 24-ին ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am