Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի ոգին». ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանել

«Հայաստանի ոգին». ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաընկերության «Սեփական աչքերով» ծրագիրը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանում, որի առաջին մասն արդեն պատրաստ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում Հայաստանի հարուստ մշակույթին, բազմադարյա ճարտարապետական կոթողներին, բնական հուշարձաններին: Տեսաֆիլմը նկարահանվել է Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: Այն կրում է «Հայաստանի ոգին» խորագիրը:

Տեսաֆիլմի առաջին մասում անդրադարձ է կատարվում հայկական ձեռագործ գորգագործությանը, դուդուկին և դրա պատրաստման եղանակին, կոնյակագործությանը, նկարչական արվեստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am