Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանում մուսուլմաններին արգելել են «ակնթարթային ապահարզանը»

Հնդկաստանում մուսուլմաններին արգելել են «ակնթարթային ապահարզանը»
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Գերագույն դատարանը մուսուլման տղամարդկանց արգելել Է «ակնթարթային ապահարզանը» «թալաք» բառի եռակի արտասանության միջոցով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը:

«Հնդկաստանի մուսուլմանուհիները 70 տարի տուժել են: Այս օրը մեզ համար կմտնի պատմության մեջ, բայց դա սոսկ սկիզբն Է: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ ուժեղ են մեզ աջակցել Հնդկաստանի բոլոր կանայք, անկախ իրենց կրոնական համոզմունքներից»,- մեկնաբանել Է այս վճիրռը Զաքիա Սոմանը՝ այն հասարակական կազմակերհություններից մեկի ներկայացուցիչը, որոնք սկզբում դիմել Էին դատարան: Ինչպես ճշտել Է հրատարակությունը, վերջին տարիներին Հնդկաստանում մուսուլման տղամարդիկ ավելի ու ավելի հաճախ են սկսել դիմել «եռակի թալաքի» մեթոդին, ընդ որում այս բառով հաղորդագրություններ հաճախ ուղարկվել են SMS-ով կամ ինտերնետ-մեսենջերների միջոցով:

«Թալաք» բառի եռակի արտասանությամբ ապահարզան նախատեսված չԷ ո՛չ Ղուրանով, ո՛չ Էլ շարիաթով: Այն արգելված Է Պակիստանում եւ Բանգլադեշում, սակայն Հնդկաստանում միասնական քաղաքացիական օրենսգիրք չկա, ընտանեկան օրենսդրության հարցերը լուծվում են կրոնական սովորույթներին համապատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am