Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կարեն Կարապետյանը երիտասարդների համախմբման առումով կարևորում է «Բազե»-ի անցկացումը

Կարեն Կարապետյանը երիտասարդների համախմբման առումով կարևորում է «Բազե»-ի 
անցկացումը

ԾԱՂԿԱՁՈՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում օգոստոսի 21-ին տեղի ունեցավ «Բազե – 2017» համահայկական հավաքի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և այլք:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց «Բազե»-ի 2017 թվականի մասնակիցներին և նշեց, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ «Բազե»-ն նշում է իր հիմնադրման 15-ամյակը:

«Այս հավաքին 8500 երիտասարդ է մասնակցել Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Կարծում եմ, այս շարժումը շատ լավ հարթակ է ,որտեղ համախմբվում է երիտասարդությունը: Ընդհանրապես ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է: Եվ այդ առումով Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Դուք բոլորդ ունեք վաղվա օրը ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը: Չափազանց կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից բավականություն և  հաճույք ստանաք: Օգտվելով առիթից՝ հորդորում եմ ձեզ լինել ազատ, լինել  ակտիվ, պարբերաբար աշխատեք ինքներդ ձեր վրա, որպեսզի լինեք ավելի մրցունակ և ժամանակակից, վաղվա օրվան նայեք վստահ և համարձակ և իհարկե, ամենակարևորը, սիրեք մեր երկիրը»,- ընդգծեց Կարապետյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով՝ այս հավաքը յուրահատուկ է, քանզի այն համախմբում է բոլոր երիտասարդներին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

«Բազե» ասելիս հասկանում ես նվիրված, պայքարող և հայրենասեր երիտասարդ: Եվ այս 15 տարիներին հավաքը  դարձել է ամենասիրված և ամենասպասված միջոցառումը»,- ընդգծեց Ավագյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am