Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ 
հաշվեհամարներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով և եվրոյով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցում օգոստոսի  12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար և հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է  ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։

Նախարարությունից հայտնել են նաև հատուկ հաշիվների ռեկվիզիտները.

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79

ՀՎՀՀ 04108656

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ դրամ       -         հ/հ 220129690305000         

ԱՄՆ դոլար  -          հ/հ 220415140015001

Ռուսական ռուբլի -   հ/հ  220129690016958 

Եվրո             -         հ/հ  220415140049002        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am