Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դոնի Ռոստովում 12 շենք է այրվում 6,5 հազար քառակուսի մետր տարածքում

Դոնի Ռոստովում 12 շենք է այրվում 6,5 հազար քառակուսի մետր տարածքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12 շենք Է այրվում Դոնի Ռոստովում, հրդեհը մարում են ուղղաթիռի օգնությամբ, արտակարգ պատահարի վայրում հրշեջների խմբավորումը մեծանում Է: Այդ մասին օգոստոսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճշտված տեղեկությունների համաձայն, Նիժեգորոդսկի փողոցում տեղի Է ունեցել մասնավոր մեկհարկանի բնակելի մի տան բռնկում, սաստիկ քամու պատճառով կրակն արդեն 12 շենք Է ընդգրկել Է 6,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տարհանվել Է 300 մարդ:

«Հրդեհին բարդության չորրորդ աստիճան Է տրվել: Խմբավորման կազմն ընդլայնվում Է, հրդեհաշիջման գործում ընդգրկված Է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ուղղաթիռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am