Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրու «Պատվո բլուր»-ում ՀՀ և ՌԴ պաշտոնյաները հարգել են ռուս-թուրքական պատերազմներում զոհված զինվորականների հիշատակը

Գյումրու «Պատվո բլուր»-ում ՀՀ և ՌԴ պաշտոնյաները հարգել են ռուս-թուրքական պատերազմներում զոհված զինվորականների հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Պատվո բլուր» հուշահամլիրի տարածքում տեղի ունեցավ  19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմներում զոհված   զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում։ Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում,  ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին,  հնչեցին երկու երկրների օրհներգները, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ հոգևոր հովիվ հայր Անդրեյի: Իսկ մինչ այդ 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին զոհված զինվորականների հիշատակը:

Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները,  ՌԴ հյուպատոս  Ալեքսանդր Կոպնինը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և  սպաներ: Ելույթի ժամանակ Շիրակի փախմարզպետ Սեյրան Պետրոսյանը կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշելով, որ այս հուշահամալիրը այդ բարեկամության վառ ապացույցն է։ Նա ընդգծեց, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել:

«Յոթ տարի առաջ` օգոստոսի 20-ին, վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Այս իրադարձությունը առավել սերտացրեց հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց է, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության:   Այսօր էլ, յոթ տարի անց, մենք այստեղ ենք, որպեսզի վառ պահենք նրանց հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխմարզպետ  Սեյրան Պետրոսյանը:  

Երկու  երկրների դարավոր բարեկամության մասին խոսեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը ռուս ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց հայ ազգին՝  հոգատար վերաբերմունքի և պատմական հիշողություններիը կարևորելու համար:

2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով, այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան, որը բացվեց 2010 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am