Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են Գյումրու սոցիալական բնակարանների շահառուները

Հայտնի են Գյումրու սոցիալական բնակարանների շահառուները

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են ստակ են Գյումրու սոցիալական բնակարանների շահառուները: Օգոստոսի 20-ին,  Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը: Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ «ԱՌԴԱ»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը 2016 թվականի հուլիսին կնքել էին համագործակցության հուշագիր:

Սոցիալական բնակարանների կառուցման համար համայնքը կիսակառույց բնակելի էր հատկացրել քաղաքի Անի թաղամասում՝  Տրդատ Ճարտարապետ փողոցում: Ծրագրի առաջին փուլով իրականացվեց  տասնմեկ սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր, որոնցից տասը մեկ սենյականոց են, մեկ բնակարանը` երեք սենյականոց: 11 ընտանիքից 6-ին հանձնաժողովն արտահերթ էր հատկացրել սոցիալական բնակարան` հիմք ընդունելով վերջիններիս սոցիալական կարգավիճակը: Նրանց մեջ էին նաև Ղանդիլյան փողոցի այն ընտանիքները, որոնց տունը մի քանի օր առաջ  էր փլուզվել: Մյուս 5 բնակարանների հատկացման համար կայացավ վիճակահանություն: Վիճակահանությանը մասնակցելու համար գրանցվել էր 12 քաղաքացի: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը ստացել էր 33 դիմում,  դրանցից 10-ն ընդհանրապես չէր համապատասխանում սահմանված չափանիշներին, իսկ 5 դիմումատուներ  հետագայում իրենք են հրաժարվել ծրագրից:

Մինչ վիճակահանության մեկնարկը՝ քաղաքապետը ողջունեց ներկաներին, կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ ընդգծեց, որ սոցիալական բնակարանների ծրագիրն իր տեսակով աննախադեպ է: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բարերարին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ծրագրի շրջանակներում։ Նա նաև հույս հայտնեց, որ ծրագիրը կունենա իր շարունակությունը:

Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցության, ծրագրի ընթացքի և գրանցած դրական արդյունքի մասին խոսեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, հույս հայտնեց, որ ծրագիրն ունենալու է իր շարունակությունը:

Վիճակահանությունն  իրականացվեց երկու փուլով. առանձին վիճակահանություն իրականացվեց այն բնակիչների համար, որոնց տվյալները համապատասխանում էին բոլոր չափորոիշիչներին և չունեին անօթևանի կարգավիճակ: Նրանց թիվը 12-ն էր, բայց վիճակահանության էր դրված 5 բնակարան, իսկ 6 բնակարան հատկացվեց առանց վիճակահանության: Երկրորդ վիճակահանությամբ որոշվեց, թե սոցիալական բնակարաններից յուրաքանչյուրը որ բնակչին է հատկացվելու: 

Բնակարանները շահագործման կհանձնվեն օգոստոսի 22-ին՝ մասնակի կահավորված, կոմունալ բոլոր հարմարություններով: Բնակարանները համայնքապատկան են եւ ենթակա չեն սեփականաշնորհման: Բնակիչներին բնակարանները տրամադրվում են տնակները  քանդելու պարտադիր պայմանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am