Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայում ահաբեկչության ընթացքում բրիտանացի երեխա Է կորել

Իսպանիայում ահաբեկչության ընթացքում բրիտանացի երեխա Է կորել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուշադիր հետեւում են երեխայի՝ Միացյալ Թագավորության քաղաքացու մասին տեղեկատվությանը, որն ահաբեկչական գործողության ընթացքում կորել Է Բարսելոնայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Sky News հեռուստաալիքով:
«Մենք տեղեկություններ են փնտրում երեխայի մասին, որը կորել Է, եւ որը Բրիտանիայի քաղաքացի Է»,-ասել Է նա: Նաեւ, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած բրիտանացիների թիվը կարող Է աճել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ աջակցություն Է ցուցաբերում ահաբեկչության հետեւանքով տուժած մի քանի բրիտանացիների, ինչպես նաեւ աշխատակիցների լրացուցիչ հաստիք Է տեղավորել Բարսելոնում:
Բրիտանական մի շարք ԶԼՄ-ների նախնական տեղեկությունների համաձայն, զոհվածների թվում Մեծ Բրիտանիայի քաղաքացի չկա:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել Է 14 մարդ, տուժածների թիվը հասել Է 130-ի: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է չորս մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am