Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Disney-ը պատրաստվում Է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասին

Disney-ը պատրաստվում Է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney եւ Lucasfilm կինոստուդիաները մտածում են «Աստղային պատերազմների» գործող անձի՝ ջեդայ Օբի Վան Քենոբիի վերաբերյալ առանձին ֆիլմ ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել Է The Hollywood Reporter-ը:

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ֆիլմի ռեժիսոր Է հրավիրված եռակի «Օսկար» մրցանակի ներկայացված բրիտանացի Սթիվեն Դոլդրին (նկարահանել Է «Ընթերցողը» եւ «Բիլլի Էլիոթ» կինոնկարները): Միեւնույն ժամանակ The Hollywood Reporter-ի աղբյուրները նշում են, որ նախագիծը գտնվում Է մշակման վաղ փուլում, եւ ֆիլմն առայժմ սցենար չունի:

Ավելի վաղ Օբի Վան Քենոբիի՝ Լյուկ Սքայուոքերի դաստիարակի դերը խաղացել են (IV – VI Էպիզոդներում) Ալեք Գինեսը, որն այդ դերի համար «Օսկար» Է ստացել, եւ Յուեն Մակգրեգորը (I-III Էպիզոդներում), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am