Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նշանադրության կորած մատանին 13 տարի անց գտել են գազարի վրա

Նշանադրության կորած մատանին 13 տարի անց գտել են գազարի վրա
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ալբերտայի նահանգի 84-ամյա բնակչուհի Մերի Գրեմը կարողացել Է վերադարձնել 13 տարի առաջ կորած՝ ադամանդով մատանին այն բանից հետո, երբ այն հայտնաբերվել Է իր բանջարանոցից հանված գազարի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

2004 թվականին կինը կորցրել Է մատանին՝ ընտանեկան ագարակում մարգերը քաղհանելիս: Մերին ընկճված Էր, բայց գերադասել Էր կորուստը գաղտնի պահել բոլորից, բացի իր որդուց:

Օգոստոսի 14-ին նրա հարսը, որն այժմ ապրում Է ագարակում, անսպասելիորեն պարզել Է գաղտնիքը՝ գտնելով մատանին, երբ ցեխից լվանում Էր ընթրիքի համար բանաջարանոցից հանած ծուռ գազարը:

Գազարն աճել Էր ուղղակիորեն մատանու միջով, որը երկար տարիներ կորած Էր հողում, ինչը թանկարժեք իրին թույլ Է տվել մնալ մակերեսին: Մերի Գրեմի որդին անմիջապես կռահել Է, թե ում կարող Է պատկանել մատանին, եւ զանգարահաել Է մորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am