Անգելա Մերկելն անհնար է համարում ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակությունը
21:14, 16 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհնար է համարում Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների շարունակությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
«Ամեն դեպքում մենք այս պահին մենք չենք պատրաստում ընդլայնել մաքսային միությունը Թուրքիայի հետ: Խոսք անգամ չի կարող լինել ընդլայնման մասին »,- ասել է Մերկելը:
Նախորդ ամիս Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նույնպես անդրադառնալով այս հարցին նշել էր, որ անհնարին է համարում մաքսային միության ստեղծման վերաբերյալ ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում