Victoria’s Secret-ը թարմացրել Է ներքնազգեստի Body by Victoria հավաքածուն
14:58, 16 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria’s Secret ամերիկյան մակնիշը թարմացրել Է ներքնազգեստի Body by Victoria հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի օգոստոսի 16-ի մամուլի տեղեկագրում: Դրանում տեղ են գտել երեք տեսակի կրծկալներ՝ Unlined-ը, Lightly Lined-ը եւ Push-Up-ը, որոնք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, անհրաժեշտ օժանդակություն են ապահովում կրծքին՝ ընդգծելով բնական եւ սեքսուալ ձեւերը:
Victoria’s Secret-ը ընկերություն Է, որ մասնագիտանում Է կանանց համար ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված Է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունը տեղի Է ունեցել 1995 թվականին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում