Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը

Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային 
աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրից 7-ի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր: 4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:
Հարկ է նշել, որ մրցաշարն անցնում է անզիջում պայքարում: Խաղացված 49 պարտիայից 39-ն ունեցել են հաղթանակ ավարտ: 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենան օգոստոսի 17-ին: 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am