Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից

Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել 
ՊԻԶԱ ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր կրթության խիստ ցածր մակարդակը միջազգային հարթակում չբացահայտելու համար լքել է ուսանողների միջազգային գնահատման ՊԻԶԱ ծրագիրը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի փորձագետ Շահվալադ Չոբանօղլուն  նշում է, որ Ադրբեջանական կառավարությունը խույս տալով ՊԻԶԱ-ի նման կարևոր կրթական ծրագրերից՝ խոշոր չափի ներդրումներ է անում սպորտի այնպիսի ձևերում, որոնց մարդիկ նույնիսկ չեն հետևում, և դա երկրին ոչինչ չի տալիս:

«ՊԻԶԱ-ն դպրոցականների կրթության մակարդակի գնահատման միջազգային ծրագիր է, որն ամեն տարի ծրագրի մեջ ներառելով նոր երկրներ ավելի է ընդլայնվում և դառնում նոր դարի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը: Ենթադրենք, դու գնահատում ես քո կրթության վիճակը, եթե դուրս ես եկել ծրագրից, ինչպիսի՞ն է լինելու արտաքին անկողմնակալ գնահատումը, առանց միջազգային համեմատությունների ինչպե՞ս կարող ես տեսնել քո երկրի տեղն աշխարհում, ՊԻԶԱ-ն հենց դրա համար է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը:

Ադրբեջանը 2012-ից սկսած երկու անգամ մասնակցել է ՊԻԶԱ-ին, այնուհետև լքել այդ հարթակը: Փորձագետների կարծիքով, Ադրբեջանն այդ քայլին դիմել է, որ  միջազգային հրապարակում թաքցնի իր կրթության չափազանց ցածր մակարդակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am