Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը

Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարվա ամռանը պատանդներ Էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղում, օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ մասամբ իրեն մեղավոր Է համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Ես մասամբ եմ ընդունում իմ մեղքը»,-ասել Է Պետրոսյանը Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում, որն օգոստոսի 16-ին ձեռնամուխ Է եղել նրա գործի քննությանը:

Պետրոսյանի խոսքով՝ ինքը զղջում Է կատարած հանցագործության համար: «Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,-նշել Է գործարարը:

Մոսկվայի 56-ամյա բնակիչ Պետրոսյանը մեղադրվում Է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն) եւ 206-րդ հոդվածի երկրորդ մասով (պատանդառություն): Նա գտնվում Է կալանքի տակ:

Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ Է եւ գիտակցել Է իր գործողությունների բնույթը:

2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու Է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման Էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ Է արձակել պատանդներին ու հանձնվել:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը միջադեպից չորս տարի առաջ խնդիրներ Է ունեցել բիզնեսում եւ պարտքերի տակ Է ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից ձեռնարկատերը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցման նախաձեռնություններ Էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ Է զետեղել, որում դիմել Է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am