Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է

Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. 
այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Caterpillar հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 100 փրկարարական ծառայող և 9 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են՝ ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռը, «Լիդիան Արմենիա» ընկերության 14 աշխատակից և Caterpillar D10 տեսակի՝ 2 և Caterpillar D9 տեսակի՝ 1-ական տրակտոր, 3 միավոր «Կամազ» մակնիշի 10 տոննա ջրատարողությամբ ջրատար, բարձր անցանելիության 3 մարդատար մեքենա, ՀՀ ՊՆ ԶՈՒ ստորաբաժանումների 270 և ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերից՝ 150 ծառայող, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 12, անտառնտեսության 40, Բնապահպանության պետական տեսչության 4 աշխատակից, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան, Սարավան և Զառիթափ գյուղերի շուրջ 100 բնակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am