Մակրոնը կոչ է արել խուսափել Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածության աճից
17:50, 12 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհանգստություն է հայտնել և բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության աճից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի աշխատանքը, որպեսզի Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց պայմանների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում