Մակրոնը կոչ է արել խուսափել Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածության աճից

Armenpress 17:50, 12 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհանգստություն է հայտնել և բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության աճից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի աշխատանքը, որպեսզի Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց պայմանների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am