Հովհաննես Սահակյանը նշանակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
16:58, 9 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Սահակյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Սահակյանը Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր էր Հանրապետական խմբակցությունից:
Կարեն Կարապետյանի որոշմամբ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից օգոստոսի 7-ին ազատվել էր Արտակ Ղազարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում