Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոռու մարզում բացվել է հեծանվային արահետ. զարգանում է էկո, հեծանվային և գյուղական համակցված տուրիզմը

Լոռու մարզում բացվել է հեծանվային արահետ. զարգանում է էկո, հեծանվային և 
գյուղական համակցված տուրիզմը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում «Դբա Ձորագյուղ» խորագրով ծրագրի շրջանակներում բացվել է հեծանվային արահետ։ 4,5 կմ երկարությամբ նորաբաց հեծանվային արահետը խորհրդային տարիներին սայլի համար նախատեսված ճանապարհ էր և տասնամյակներ չօգտագործվելով՝ փակվել էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագիրն իրականացրել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Ծրագրի ղեկավար Մհեր Սանթոյանը նկատում է, որ իրենք կատարել են հողային, ռելիեֆային աշխատանքներ են, բացել լեռնային արահետ, տեղադրել աղբամաններ ու ցուցանակներ, կառուցել արգելապատնեշներ: Նորաբաց ճանապարհն առաջինը փորձարկել են սիրողական հեծանվասպորտով զբաղվող մոտ 20 հեծանվորդներ: Ծրագիրը նպատակ ունի Լոռու մարզում զարգացնել էկո, հեծանվային և գյուղական համակցված տուրիզմը:

Ծրագիրը նախատեսում է նաև ծանոթություն Ձորագյուղ և հարակից համայնքների պատմամշակութային հուշարձանների հետ: Հեծանվային երթուղու ճանապարհին կան բազմաթիվ հուշարձաններ՝ 7-րդ դարում հիմնված Հնեվանք, 10-13-րդ դարերի «Քիրու Ախպեր» ամրոց, 10-րդ դարի խաչքարեր:

Հեծանվային արահետի բացումն ուղեկցվում էր նաև տոնավաճառով։ Ձորագյուղի բնակիչները տաղավարներում ներկայացրել էին իրենց բարիքները։

Լեռնային հեծանվային արահետը նախատեսված է նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար, որոնք կարող են զբաղվել լեռնային հեծանվասպորտով։

Մհեր Սանթոյանը նկատում է, որ Լոռու մարզում, մասնավորապես, Վանաձորում վերջին տարիներին բավականին մեծացել է հեծանվորդների թիվը, ուստի լեռնային արահետը մեծ պահանջարկ կունենա ինչպես տեղացիների, այլ մարզերի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների մոտ։

«Դբա Ձորագյուղ» ծրագրի շրջանակում իրականացվել են նաև զբոսաշրջությանը վերաբերող դասընթացներ Ձորագյուղ համայնքի երիտասարդների համար։ Տասը ձորագյուղցի վերապատրաստվել է որպես ուղեկցորդ, մասնակցել առաջին բուժօգնության, էկոլոգիական, գյուղական և հեծանվային տուրիզմի, հյուրատներ բացելու վերաբերյալ դասընթացների: Համայնքում բացվել են հյուրատներ, որոնք պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am