Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Apple-ը iPhone-ի վաճառքների աճ Է արձանագրել

Apple-ը iPhone-ի վաճառքների աճ Է արձանագրել
 ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել Է ընթացիկ տարվա հունիսի 30-ին, iPhone սմարթֆոնների վաճառքների աճ Է գրանցել: Այս տվյալները հետեւում են ընկերության՝ օգոստոսի 1-ին հրապարակված ֆինանսական հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

iPhone-ի վաճառքները նշված եռամսյակի ընթացքում կազմել են շուրջ 41 մլն միավոր, ինչը մոտավորապես 1,6 տոկոսով ավելի Է մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ (40,4 մլն միավոր): Այս տվյալները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, որոնք վաճառքները կանխատեսում Էին ոչ ավելի քան 40,7 մլն սմարթֆոնների չափով: Դրա հետ մեկտեղ անցած եռամսյակի ընթացքում Apple-ի հասույթը աճել Է՝ հասնելով 45,41 միլիարդի, ինչը նույնպես գերազանցել Է փորձագետների կանխատեսումները: Անցած տարվա երրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավանդաբար ընկերության համար ամենաթույլն Է համարվում եկամուտների առումով, հասույթը կազմել Է 42,36 մլրդ դոլար: Այսպիսով, տվյալ ցուցանիշի աճը կազմել Է 7,2 տոկոս:

Նշված ժամանակաշրջանում զուտ եկամուտը գրանցվել Է 8,72 մլրդ դոլարի չափով կամ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 1,67 դոլար (անցյալ տարի՝ 7,8 մլրդ դոլար կամ բաժնետոմսի դիմաց՝ 1,42 դոլար):

Ինչպես կանխատեսում են փորձագետները, ընթացիկ եռամսյակի արդյունքներով, կորպորացիան կվաճառի մոտավորապես 45,5 մլն iPhone: Reuters գործակալության վերլուծաբանների սպասումների համաձայն, ընդհանուր հասույթն այդ ժամանակաշրջանում, որն ավարտվում Է սեպտեմբերի 30-ին, կկազմի 49 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի:

Apple-ում սպասում են, որ այս թիվը կարող Է հասնել 52 մլրդ դոլարի: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ, ինչպես նաեւ այլ տեխնիկա: Կորպորացիան խոշորագույններից մեկն Է աշխարհում, նրա շուկայական կապիտալացումն ընթացիկ ամսվա սկզբի դրությամբ գերազանցում Է 780 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am