Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ
19:17, 28 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում