Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինն ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցներն անվանել է «յուրահատուկ ցինիզմ»

Պուտինն ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցներն անվանել է «յուրահատուկ 
ցինիզմ»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ԱՄՆ-ն ընդունի հակառուսական նոր պատժամիջոցների օրինագիծը, դա կառաջացնի հատուկ ափսոսանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  

Պուտինը Վաշինգտոնի կողմից նոր սահմանափակումների մշակումն անվանել է «յուրահատուկ ցինիզմով գործողություններ»: ՌԴ նախագահի խոսքով, Ռուսաստանի պատասխանը կախված կլինի օրինագծի վերջնական տարբերակից:

«Մենք, ինչպես գիտեք, մեզ դրսևորում ենք շատ զգույշ, համբերատար, բայց ինչ որ ժամանակ մենք ստիպված կլինենք պատասխանել: Անհնար է անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ ինչ որ կոպտություն»,- ասել է ՌԴ նախագահը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հուլիսի 25-ին ընդունել է Ռուսաստանի դեմ նոր օրինագիծ: Այժմ փաստաթուղթը պետք է դիտարկի սենատը և ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նոր փաթեթը կարող է դառնալ ամենամասշտաբայինը սկսած 2014 թվականից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am