Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխանությունները նույնիսկ հեղաշրջման փորձից մեկ տարի անց հետևողականորեն շարունակում են գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունները նույնիսկ հեղաշրջման փորձից մեկ տարի անց 
հետևողականորեն շարունակում են գյուլենականների «որսը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներկայիս իշխանությունները հետևողականորեն շարունակում են գյուլենականներին երկրի պետական և մասնավոր ոլորտներից մաքրելու գործողությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Անկարայի նահանգի 9 քաղաքներում հուլիսի 27-ին գյուլենականների դեմ ուղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացվել:

Հետախուզական գործողությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարության նախկին աշխատակիցների շրջանում:

Այս գործողությունների արդյունքում գյուլենական լինելու մեղադրանքով 38 անձի  նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել:

Այս 38 անձանց հեռախոսներում հայտնաբերվել է Bylock բջջային հավելվածը, որն արգելված է Թուրքիայում և համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:

Հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:

74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները բաժանվել են:

Էրդողանը Գյուլենին պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի, մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am