Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելը Ուկրաինան մոտեցնում է բռնապետության. Տիմոշենկո

Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելը Ուկրաինան մոտեցնում է բռնապետության. 
Տիմոշենկո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն այդ երկիրը ևս մեկ քայլով մոտեցնում է բռնապետության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:

«Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելը ևս մեկ քայլ էր բռնապետության հաստատման ուղղությամբ»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Տիմոշենկոն:

Ավելի վաղ հաղորդել էին, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am