Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 26-ին ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորեց գործընկերոջ այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն կխորացնի հայ-իսրայելական համագործակցությունը տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ՏՏ ոլորտներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ցախի Հանեգբին ընդգծեց բոլորովին վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների ներդնումը, որպես երկու երկրների միջև գործակցության խթան:

Ցախի Հանեգբիի հարցին ի պատասխան` նախարար Վահան Մարտիրոսjանը ներկայացրեց Հայաստանի տրանսպորտային համակարգն ու սպասվող ծավալուն բարեփոխումների ծրագիրը:

Վահան Մարտիրոսյանը հեռանկարային համարեց ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Նա նշեց, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին: 

Վահան Մարտիրոսյանը Տարածաշրջանային համագործակցության նախարարին և իսրայելական ՏՏ ընկերություններին այդ համատեքստում հրավիրեց  ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Ցախի Հանեգբին նույնպես կարևորեց ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնեց, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի:

Նախարար Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին ներկայացրեց նաև Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները` նշելով, որ նրանք արդեն իսկ օգտագործում են նաև իսրայելական սարքավորումներ:

Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձան երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am