Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն անհնար է համարում Թուրքիայի հետ նոր գլուխների բացումը

ԵՄ-ն անհնար է համարում Թուրքիայի հետ նոր գլուխների բացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Պաշտոնական Անկարայի կողմից առաջարկը ԵՄ հետ նոր գլուխներ բացելու վերաբերյալ չի ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Հանդիպման ժամանակ Մոգերինին խիստ մտահոգիչ է անվանել Թուրքիայում ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների կալանավորման փաստը: «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շեշտել ենք, որ անհրաժեշտ է մեր միջև համագործակցությունն ու երկխոսությունը շարունակել իրավական պետության և հիմնարար ազատությունների հարցում դրական քայլեր ձեռնարկելու պարագայում»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

Յոհաննես Հանն էլ ընդգծել է, որ Թուրքիան չի կատարել ներկայացված 72 նախապայմաններից 5-ը: Նա ևս մտահոգություն է հայտնել այդ երկրում իրականացվող անտեղի ձերբակալությունների առնչությամբ: Հանը հիշեցրել է, որ խոսքի և հավաքներ անցկացնելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն են: «Այս պահին անհնար է նոր գլուխների բացումը: Մենք խիստ մտահոգ ենք Թուրքիայում կալանավորումների, խոսքի ազատության հարցով»,- նշել է ԵՄ հանձնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am