Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.07.2017

Սպասվող լրահոս. 26.07.2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` հուլիսի 26-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձ կկատարի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների մթերման և արտահանման ընթացիկ արդյունքներին և  մեկնարկող ծրագրերին: Նախատեսվում է նաև Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն՝ «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև: Կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց  արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Նա կներկայացնի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:

Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կանցկացվի ընդունելություն: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին, Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Զախի Հանեգբին: Միջոցառման մասնակիցների թվում են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական և բիզնես կառույցների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը լրագրողների հետ հանդիպմանը իր վերլուծությունները կներկայացնի Պուտին-Ալիև վերջին հանդիպման մասին: Նա կանդրադառնա նաև տարածաշրջանի վրա սիրիական հակամարտության ազդեցությանը:

Երևանում կցուցադրվի «Մուրատ» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում: Սա Ֆիլմ-ճամփորդություն է դեպի Մուրատի ինքնության բաց և փակ էջերը, հայ երիտասարդի ինքնության որոնումը ժամանակակից Ստամբուլի անկյուններում: Ցուցադրությունից հետո նախատեսված է քննարկում:

 Երևանի «Կոմիտաս» պանթեոնում կբացվի Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը:  Ընտանիքի անդամներից և այլ հարազատներից ու մտերիմներից բացի, հուշարձանի բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արվեստագետներ, երգչուհու արվեստի երկրպագուներ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Էմին Պետրոսյանն է։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am