Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անտոնիու Գուտերիշը Կատարին եւ ընդդիմախոսներին կոչ Է արել ճգնաժամը կարգավորելու փոխզիջման միջոցով

Անտոնիու Գուտերիշը Կատարին եւ ընդդիմախոսներին կոչ Է արել ճգնաժամը 
կարգավորելու փոխզիջման միջոցով
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Կատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին եւ Եգիպտոսին նշել Է բանակցություններ սկսելու անհրաժետությունը եւ գտնելու Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը՝ մեկնաբանելով Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի՝ երկխոսություն սկսելու առաջարկությունը: Նրա խոսքով՝ միջազգային հանրակցության վարչական ղեկավարը բարձր Է գնահատում Քուվեյթի միջնորդական ջանքերը տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման գործում եւ հույս ունի, որ դրանք կշարունակվեն՝ նկատի առնելով կողմերից ստացված «դրական ազդանշանները»:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել են Քատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչության աջակցության եւ իրենց ներքին գործերին միջամտության մեջ, դրան հետեւել են տնտեսական պատժամիջոցները եւ տրանսպորտային շրջափակումը:

Դոհայում ափսոսանք են հայտնել եւ օտարերկրացի գործընկերների որոշումները համարել անհիմն: Ավելի ուշ «քառյակն» առաջադրել Է 13 պահանջներ, որոնք Կատարում համարել են անիրագործելի եւ կոչ են արել վերանայելու դրանք: Մեկ ամիս անց Կահիրեում կայացած հանդիպմանը արաբական երկրների արտգործնախարարությունների ղեկավարները նշել են վեց սկզբունքներ, որոնց Էմիրությունը պետք Է հետեւի ճգնաժամի կարգավորման համար, հիմնական պահանջն Է ահաբեկչության աջակցության, այդ թվում ֆինանսական աջակցության դադարեցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am