Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջրասուզակներին հաջողվել է ջրից դուրս բերել Կառնուտի ջրամբարում ջրահեղձ եղած քաղաքացու դին

Ջրասուզակներին հաջողվել է ջրից դուրս բերել Կառնուտի ջրամբարում ջրահեղձ եղած քաղաքացու դին
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ջրասուզակներին րոպեներ առաջ հաջողվել է ջրից դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:

Ժամը 14:25-ին ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել: Նա Կառնուտ գյուղի բնակիչ էր: «Գտնվել է մոտավորապես ջրամբարի մեջտեղի հատվածում, հավանաբար ջուրն է տեղաշարժել նրան: Այս պահին դիակը դուրս է բերվել: Սպասում են քննիչների ժամանմանը»,-նշեց պատասխանատուն:

Հուլիսի 24-ին՝ ժամը 00:17-ին, տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Ժամը 10:40-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Սևանից ժամանած հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am