Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 24 մարդ Է զոհվել

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 24 մարդ Է զոհվել
 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաքում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթյունի զոհ Է դարձել առնվազն 24 մարդ, եւս 42-ը վիրավորվել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի: Ավելի վաղ հայտնի Էր դարձել պատահարի հետեւանքով 20 զոհվածների մասին: AFP-ի տվյալներով՝ ահաբեկիչների նպատակը եղել Է միկրոավտոբուսը, որը տեղափոխում Էր հանքարդյունաբերության եւ նավթի նախարարության աշխատակիցների: Ինչպես հավելում Է Associated Press-ը, բոլոր զոհվածները եղել են խաղաղ բնակիչներ:

Պայթյունը տեղի Է ունեցել աֆղան քաղաքական գործիչ գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Հաջի Մոհամադ Մոհաքիքի տնից ոչ հեռու: Ներկայումս խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահարի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am