Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթարյանի հաջող հարվածն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել «Ռեալ»-ին

Մխիթարյանի հաջող հարվածն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել «Ռեալ»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների գավաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց Մադրիդի  «Ռեալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում աչքի ընկավ Լինգարդը, իսկ «Սերուցքայիններից»՝ Կազեմիրով, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1ՙ Հաջող հարվածներից մեկն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am