Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով ազնվամորու երկրորդ փառատոնը մեկտեղել էր ֆերմերների 30 խմբի և 3000 այցելուի

«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով ազնվամորու երկրորդ փառատոնը մեկտեղել էր ֆերմերների 30 խմբի և 3000 այցելուի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում հուլիսի 22-ին, տեղի է ունեցել «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը, որը կազմակերպել էր «Վորլդ Վիժն Հայաստանը»: Այ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վորլդ Վիժն»-ին Հարավային Կովկասի գրասենյակից՝ հավելելով. «Տարածաշրջանի համայնքների ազնվամորի արտադրող 30 խումբ և անհատ արտադրող հավաքվել էին մեկ վայրում՝ ներկայացնելու և հյուրասիրելու սյունաց քաղցրահամ ազնվամորին, հայկական ավանդական գաթան և ազգային այլ ուտեստենր: Փառատոնին մասնակցում էին Աշոտավանի, Հացավանի, Թասիկի, Տոլորսի,  Բնունիսի, Դավիթ Բեկի, և Եղեգ համայնքների ազնվամորի արտադրող խմբերը:

Փառատոնին եկել էին մասնակցելու Սյունիքից, Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան այցելած զբոսաշրջիկներ: Այս տարի այցելուների թիվը գերազանցում էր անցյալ տարվա ցուցանիշը. 3000-ից ավելի այցելու:

Վորլդ Վիժն Հայաստանի տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանի խոսքով`  փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողին:

Մասնակից Բնունիս համայնքից ազնվամորի արտադրող խմբի ղեկավարը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են փառատոնին. անցյալ տարվա փառատոնից հետո խումբը մեծացել է, և նպատակ ունեն դուրս գալու մեծ շուկա:

Ազնվամորու փառատոնն ուղեկցվում էր ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Լարախաղացը՝ իր ուրախ թիմով, զվարճացնում էր հյուրերին։ Այցելուների համար կազմակերպվել էին տարատեսակ մրցույթներ և խաղարկություններ, տարբեր անվանակարգերում եղավ մրցանկաբաշխություն: «Լավագույն սեղանի զարդարանք» անվանակարգում հաղթեց Հացավան համայնքի ազնվամորի արտադրող ֆերմերների խումբը: Իսկ «Ամենաազնվամորի տաղավար» անվանակագում հաղթեց Աշոտավան համայնքի ֆերմերների խումբը: Հատուկ երեխաների համար կազմակերպվել էր նկարչական մրցույթ և այլ ժամանցային ծրագրեր։

Մասնակիցները հնարավորություն ունեին նաև այցելելու տարածաշրջանի այլ տեսարժան վայրեր` Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, ինչպես նաև զբաղվել ձկնորսությամբ:

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։

Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում:

Վորլդ Վիժնն Հայաստան է եկել 1988թ.-ին: Այսօր կազմակերպությունը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 250-ից ավելի համայնքներում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am