Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհին պետք է ցույց տալ, թե ինչ ռեսուրսներ ունի Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահի  հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, ամերիկաբնակ  Արփի Յուսուֆյանը, ով հիմնադրամի մյուս կրթաթոշակառուների հետ ժամանել է Հայաստան՝ գործունեություն իրականացնելու «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում: Արփին այս տարի ավարտել է Հարվարդի համալսարանը: Ժամանել է Հայաստան միառժամանակ Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատելու համար:

«Հարվարդը եզակի փորձառություն է ինձ համար եւ առանձնանում է նրանով, որ գրավում է հնարավորինս շատ ուսանողների, որպեսզի վերջիններս գնան եւ սովորեն այնտեղ: Ես Ամերիկայից եմ, սակայն այնտեղ կան հայ ուսանողներ նաեւ հենց Հայաստանից: Համալսարանը ստեղծում է բազմազանության յուրահատուկ մթնոլորտ: Այժմ ես աշխատում եմ համալսարանի հոգեբանության բաժնում, սակայն հույս ունեմ, որ իմ այցերը Հայաստան կլինեն շարունակական, եւ կկարողանամ շարունակել գործունեությունս, այստեղ սկսած աշխատանքս ավարտին հասցնել: Ամեն դեպքում ինձ Հայաստանում պատկերացնում եմ»,-վստահեցրեց «Լույս»-ի կրթաթոշակառուն, ով առաջին անգամ է այցելել Հայաստան եւ շատ տպավորված է:

Արփին պատմեց Դիլիջանում գործող լաբորատորիաների մասին, որտեղ նա գործունեություն է ծավալել, հավաստիացրեց, որ աշխարհում նման լաբորատորիաներ այդքան էլ շատ չկան, եւ անհրաժեշտ է աշխարհին  ավելի մանրամասն ներկայացնել այս փաստը:

«Ընդամենը մի քանի աշակերտ է գործածում այդ լաբորատորիաները, եւ կարծում եմ, որ պետք է պատմել, որ նման լաբորատորիաներ կան Դիլիջանում, Երեւանում: Դա պետք է անել ճիշտ ժամանակին, եւ  հիմա է այդ ճիշտ ժամանակը»,-եզրափակեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am