Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ 
Ռամ Նաթ Քովինդին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն:

«Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Հնդկաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային և միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և շարունակական ամրապնդումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-հնդկական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am