Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը տուրիստական ֆիրմաներին ծանուցել Է ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքի մասին

ԱՄՆ-ը տուրիստական ֆիրմաներին ծանուցել Է ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքի մասին
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Young Pioneer Tours տուրիստական ընկերությունը հաղորդել Է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղեւորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ ծանուցել են, որ ԱՄՆ-ի կառավարությունն այլեւս իր քաղաքացիներին չի թույլատրի ուղեւորություններ իրականացնել ԿԺԴՀ (Հյուսիսային Կորեա): Սպասվում Է, որ արգելքն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան հուլիսի 27-ից հետո 30 օր անց: 30 օր անց ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացու անձնագիրը, որը կմեկնի Հյուսիսային Կորեա, անվավեր կդարձվի»,- ասված Է հայտարարության մեջ:

Reuters գործակալության տվյալներով՝ եւս մեկ տուրիստական ընկերություն՝ Koryo Tours-ը, որն ուղեւորություններ Է կազմակերպում ԿԺԴՀ, նույնպես ծանուցել Է ԱՄՆ-ի նոր արգելքի մասին:

Արգելքի գործողության ժամկետի մասին չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am