Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սևանա լճի ափին կազմակերպվելու է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա բիզնես ֆորումը

Սևանա լճի ափին կազմակերպվելու է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա 
բիզնես ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափին երկրորդ տարին անընդմեջ հուլիսի 24-ից 31-ը կազմակերպվելու է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա  բիզնես ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի 10-ից ավել երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, ծրագրավորողներ, ներդրողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և նոր  բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում: Միջոցառումը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից,  իսկ որպես գլխավոր գործընկեր նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:

Այս տարվա բիզնես ֆորումն ունի բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չէին եղել անցյալ տարի, այդ թվում` առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Camp Fire Pitch ձևաչափով միջոցառումը, որի ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց ծրագրերը Հայաստանից և արտասահմանից հրավիրված ներդնողներին:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշեց, որ կատարվել են մեծածավալ աշխատանքներ և պատրաստ են ընդունել հազարից ավել մասնակիցների:

«Բիզնես ֆորումում կլինի 7 հիմնական մրցույթ, 100-ից ավել ստարտափ թիմեր, 1500-ից ավելի կամավորականներ: Ամերիաբանկը կտրամադրի Big Batlle՝ գլխավոր մրցույթի մրցանակը, որը կարող է դառնալ ստարտափի զարգացման մեծ խթան»,- ընդգծեց Հակոբյանը:

Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով` Ամերիաբանկը մեծ ոգևորությամբ միացավ այս միջոցառմանը, քանի որ բանկը շատ է կարևորում նորարարական բիզնեսի զարգացումը երկրում:

«Այս ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, ուստի ցանկանում ենք մաս կազմել այս միջոցառմանը: Մենք մեծ ներդրումներ ենք իրականացնում նորարար տեխնոլոգիաների զարգացման համար և շատ ենք կարևորում ՏՏ ստարտափների դերը, քանի որ վերջիններս կարողանում են իրականացնել լուրջ բարեփոխումներ  սպասարկման ոլորտում»,-ասաց Մովսիսյանը:

Global Am հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պողոսյանը ասաց, որ միջոցառման հիմնական նպատակը Հայաստանում ստարտափ համակարգի զարգացումն է:

«7-օր շարունակ վրանային ճամբարում բոլոր մասնակիցները միմյանց կծանոթանան, կկրթվեն, նոր կապեր կհաստատեն և կմրցակցեն իրենց գաղափարներով,ինչպես նաև  տեղում ներդրումներ են կատարվելու, որի շնորհիվ կարող են նոր կազմակերպություններ շուկա դուրս գալ: Այս  տարի միջոցառման ընդհանուր ֆոնդը  կազմում է 40 հազար դոլար, որից 8 հազար դոլարը Big Batlle մրցույթի համար է հատկացվել:  Բացի այդ, այս տարի սպասվում են 200 հազար դոլարի ներդրումներ»,- եզրափակեց Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am