Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոբուլեթիում Սև ծովի ափին փրկարարները ջրից դուրս են բերել երկու զբոսաշրջիկի, ովքեր ուժեղ ալիքների պատճառով չեն կարողացել լողալ դեպի ափ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացրել են «Նովոստի Գռուզիա» գործակալությանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարության աղետների կառավարման գործակալությունից, զբոսաշրջիկները, որոնց օգնություն է ցուցաբերվել, եղել են Հայաստանի քաղաքացիներ:

Այսօր Սև ծովի ափին արձանագրվել է հինգ բալ ուժգնությամբ փոթորիկ: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, այսօրվա ընթացքում խորտակվելուց փրկվել է շուրջ 100 մարդ:

«Ափամերձ բոլոր անցակետերում տեղադրվել է կարմիր դրոշ. դա նշանակում է, որ ծովում լողալը խստորեն արգելվում է: Բացի այդ, բոլոր 135 փրկարարները շրջում և անձամբ են զգուշացնում հանգստացողներին զերծ մնալ ծովում լողալուց»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ի աղետների կառավարման գործակալությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am