Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը

Սիրիահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ 
շենքի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ գործարարներ Հակոբ Փիլավճյանին, Մարտիրոս Պօզաքալյանին, Կարուշ Ղազէլյանին, ովքեր 2005 թ. Հալեպում հիմնել են «Հայլանտ» շինարարական ընկերությունը, որն այնտեղ 11 շենք է կառուցել: 2012 թ. ընկերությունը տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ընկերության կողմից կառուցվել է բնակելի մեկ շենք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ընկերությունը պատրաստվում է կառուցել երկրորդ շենքը, որի առաջին հիմնաքարը հանդիսավորությամբ կտեղադրվի մոտ օրերս: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քուվեյթի Ազգային վարժարանի փոխտնօրեն, «Ազդարար» շաբաթաթերթի խմբագիր Կարօ Արսլանյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարների ջանքերը՝ Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: «Ծնունդով տաբեր տեղերից ենք, բայց բոլորս հայաստանցի ենք: Ձեր կարգախոսն է. «Հայրենիք ենք վերադարձել, տուն ենք կառուցում»», - հավելեց նախարարը:

Հայրենադարձ գործարարները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նրանք ներկայացրին կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները, հրավիրեցին նախարարին՝ ներկա գտնվելու նոր շենքի հիմնարկեքին, պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am