Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հունիսին 6,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի համախառն ծավալը աննշան անկում է գրանցել՝ 1.4 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-հունիսին ցուցանիշը 5.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. հունվար-հունիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10.9 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-հունիսին ավելացել է 0,5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 12.4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,3 տոկոսով (187 հազար 322 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156 հազար 468 դրամ` նվազելով 0.8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 347  դրամ` աճելով 1.9 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-հունիսի համեմատ աճել են 24 տոկոսով (2 մլրդ 815.1 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 21 տոկոսով (993,9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 25,8 տոկոսով (1 մլրդ 821.2 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիսին եղել է 484.57:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am