Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանում բլոգեր Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման. / ԼՐԱՑՎԱԾ/

Ադրբեջանում բլոգեր Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման. /
ԼՐԱՑՎԱԾ/

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ  281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը:

Դատախազը պահանջել էր բլոգերին դատապարտել 6 տարի և վեց ամիս ազատազրկման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am