Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սուրեն Կարայանը ծանոթացել է Սյունիքի մարզի զբոսաշրջային ծրագրերին

Սուրեն Կարայանը ծանոթացել է Սյունիքի մարզի զբոսաշրջային ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի հետ, ծանոթացել է Սյունիքի զբոսաշրջային ներուժին ու ներդրումային ծրագրերին: Աշխատանքային խումբը մասնավորապես այցելել է Խնձորեսկ, ծանոթացել պատմական հուշարձանի արդի վիճակին, քննարկել բարեկարգմանը և զբոսաշրջային հեռանկարներին առնչվող հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են նաև ներդրումային առավել բարենպաստ միջավայր ձևավորելուն վերաբերող հարցեր, մասնավոր հատվածին ցուցաբերվող պետական աջակցության հնարավոր եղանակները։

Սուրեն Կարայանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է նաև «Գորիս» հյուրանոց: Նախարարը ներդրողի հետ քննարկել է շինարարական աշխատանքների ընթացքը, ներդրումային ծրագրի փուլերը: Հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանը նշել է, որ արդեն իսկ իրականացվել են մեծածավալ ներդրումներ։ Հյուրանոցը վերանորոգման աշխատանքների ավարտին կընդունի 250-ից ավելի այցելուի: Հյուրանոցը նախատեսում է նաև համագործակցություն Գորիսի պետական համալսարանի հետ զբոսասշրջության մասնագետների պատրաստման նպատակով։ Նշենք, որ Գորիսը հռչակվել է 2018 թ. ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային մայրաքաղաք։

Նախարարը, այցելելով Մեղրիի մաքսակետ, ուսումնասիրել է նաև իրանցի զբոասշրջիկներին մատուցվող տեղեկատվական ծառայությունները, ծանոթացել նրանց պահանջներին, քննարկել զբոսաշրջային հոսքերի առավել արդյունավետ համակարգման խնդիրներն ու հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am