Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարումը հակասում Է տրամաբանությանը. Ռոուհանի

Իրանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարումը հակասում Է տրամաբանությանը. Ռոուհանի
 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կատարում Է իր միջազգային պարտավորությունները, նոր հակաիրանական պատժամիջոցների հայտարարումը հակասում Է թե՛ տրամաբանությանը եւ թե՛ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին կառավարության նիստում այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին: Նրա հայտարարությունը դարձել Է հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթի արձագանքը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել Է եւ կմնա հավատարիմ իր միջազգային պարտավորությունների կատարմանը: Հակառակը պնդելու փորձերը, որոնք ձեռնարկվում են վերջին ժամանակներս, արդյունք չեն բերի: Այն, ինչ ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով նոր պատժամիջոցներ Է հայտարարում Իրանի նկատմամբ, կառուցողական չԷ, հակասում Է ամեն տեսակ տրամաբանության եւ ԳՀՀՊ-ի դրույթներին»,- կարծում Է ԻԻՀ-ի նախագահը, որի ելույթի տեքստը տարածել Է Tasnim գործակալությունը:

Հուլիսի 18-ին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել Է 18 կազմակերպությունների եւ անձանց սեւ ցուցակ մտցնելու մասին, որոնք աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, Իրանի ռազմական գնումներին եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am