Հասարակական

Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, վատ զգացող կինը մահացել է

1 րոպեի ընթերցում

Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, վատ զգացող կինը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում: Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ուղևորը 1936 թվականին ծնված կին էր, նա ՌԴ քաղաքացի էր: Նրան ուղեկցում էր որդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում